Ռուսաստանն աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման հարցում. Օվերչուկ

15 Օգոստոսի 2025, 11:37

Քաղաքականություն

Ռուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» կոչվող տրանսպորտային միջանցքի ստեղծման ծրագրերում, եթե Երևանը դա անհրաժեշտ է համարում: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Մենք այս հարցը դիտարկում ենք այս հարթության մեջ։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ ինչ-որ բան լավ է իր համար, ապա մենք, իհարկե, աջակցում ենք Հայաստանին»,- ասել է նա:

Հիմա եթերում