Ռուսաստանն ամեն ինչ անում է խաղաղ կարգավորման համար. Յուրի Շվիտկին

19 Օգոստոսի 2025, 21:15

Կարծիք | Քաղաքականություն

ՌԴ Պետական դումայի պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Յուրի Շվիտկինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու և եվրոպական առաջնորդների միջև կայացած բանակցությունները:

Պատգամավորի խոսքով՝ երեկվա հանդիպումը ևս մեկ անգամ հաստատում է ԱՄՆ նախագահի՝ երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ շարժվելու մտադրությունը, սակայն եվրոպական երկրները և Զելենսկին խոչընդոտում են դրան։

«Ռուսաստանը միշտ սպասում է ռազմական գործողությունների դադարեցմանը, ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների վերացմանը։ Երեկվա հանդիպումը ևս մեկ անգամ հաստատում է ԱՄՆ նախագահ Թրամփի՝ երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ շարժվելու մտադրությունը, բայց, ցավոք, Եվրոպայի երկրները և Զելենսկին որոշակիորեն խոչընդոտում են այս հարցի իրագործմանը:

Ուզում եմ ընդգծել, որ խաղաղ կարգավորման պատասխանատվությունը կրում են Եվրոպայի երկրները և Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Մենք հայտարարել ենք պատվիրակության ընդլայնման, կարգավիճակի բարձրացման պատրաստակամության մասին։ Հետագայում մենք նաև կգործենք Գերագույն գլխավոր հրամանատարի՝ հատուկ ռազմական գործողության առաջադրանքներից ելնելով։ Մենք պնդում ենք, որ տարածքները համապատասխանաբար լինեն աշխարհագրական սահմաններում։ Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ անում է խաղաղ կարգավորման համար, բայց, ցավոք, Եվրոպայի և Ուկրաինայի նախագահի կողմից այդ հարցում պատշաճ ըմբռնում չկա», — ասել է Շվիտկինը։

Հիմա եթերում