Ռուսաստանն ամեն ինչ արել է՝ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները տապալելու փորձերն ապարդյուն լինեն․ Զախարովա
13 Հունիսի 2024, 19:00
Ռուսաստանն ամեն ինչ արել է, որպեսզի Երևանի և Մոսկվայի հարաբերությունները տապալելու փորձերն ապարդյուն լինեն: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք մեր հարաբերությունները դուրս ենք բերում ցանկացած գահավիժումից, որի մեջ դրանք բազմիցս փորձել են մտցնել խելագար գլուխներ, որոնք, ինձ թվում է, երբեմն կա՛մ ոչ մի բանի մասին չեն մտածել, կա՛մ պարզապես մտածել են փողի կամ սեփական հավակնությունների մասին», — նշել Է Զախարովան:
Նրա խոսքով՝ ՌԴ-ի հասցեին խիստ վիրավորական հայտարարությունները, երկկողմ կապերի խաթարմանն ուղղված ապակառուցողական միջոցառումներն առաջին հերթին անդրադարձով հարվածում են Հայաստանի ժողովրդին՝ խաթարելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: