Ռուսաստանն Արցախում կայուն հրադադար և տարհանվածերի վերադարձ է ակնկալում. Պեսկով

21 Սեպտեմբերի 2023, 17:22

Քաղաքականություն

Կրեմլը ելնում է նրանից, որ այժմ կայուն պայմաններ կստեղծվեն Արցախում հրադադարի և վերաբնակեցվածներին բնակության վայրեր վերադարձնելու համար։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանն ակնկալում է Արցախում կայուն հրադադար և տարհանված խաղաղ քաղաքացիների վերադարձի հնարավորություն», — ասել Է Պեսկովը:

Նա հավելել է, որ ՌԴ խաղաղապահներն ամեն ջանք գործադրել են, որպեսզի օգնեն Արցախում ապրող մարդկանց լքել վտանգավոր շրջանները:

Պեսկովի խոսքով՝ Արցախում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման աշխատանքների ակտիվացման հստակեցում դեռևս չկա:

«Պայմանավորվել են ակտիվացնել, բայց առայժմ հստակեցում չկա», — ասել է նա: