Ռուսաստանն արձանագրում է Հայաստանի միջոցով Անդրկովկասում ՆԱՏՕ-ի շահերի առաջմղման փորձեր. Լավրով
12 Հոկտեմբերի 2023, 10:43
Ռուսաստանն արձանագրում է անդրկովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրների շահերը Հայաստանի միջոցով առաջ տանելու փորձեր: Այս մասին ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը` ապա դա որոշ չափով արվում է արհեստականորեն, մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի հասարակական կազմակերպություններ են ստեղծվել, նախկինում էլ շատ են եղել։ Կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով, այլ հակառակը, դրանք նպատակ ունեն այնտեղ հող ստեղծել հակառուսական տրամադրությունների համար», — ասել է Լավրովը։