Ռուսաստանն ավելի քան 50 հազար դասագիրք է ուղարկել հայ դպրոցականների համար

13 Նոյեմբերի 2023, 20:10

Կրթություն

Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի համանախագահ Յուրի Վորոբյովը հայտնել է, որ ռուսերենով ուսուցում անցնող հայ դպրոցականներին ուղարկվել է ավելի քան 50 հազար դասագիրք:

«Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հանձնարարականի համաձայն՝ խորհրդարանականները համատեղ աշխատանք են տարել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և ՌԴ ֆինանսների նախարարության հետ՝ հայկական դպրոցների համար ուսումնական գրականության խոշոր խմբաքանակ գնելու և ուղարկելու ուղղությամբ», — պատմել է Վորոբյովը:

Յուրի Վորոբյովը նաև նշել է, որ դասագրքերը նախատեսված են Հայաստանի 50 կրթական կազմակերպություններում սովորող դպրոցականների համար:

«Խոսքը նոր ժամանակակից դասագրքերի և ձեռնարկների մասին է, այդ թվում՝ ռուսաց լեզվի, գրականության, մաթեմատիկայի, հանրահաշվի, երկրաչափության, քիմիայի, ֆիզիկայի, աշխարհագրության, կենսաբանության, պատմության, շրջակա աշխարհի մասին։ Անմիջապես ուսումնական հաստատություններ դասագրքերի առաքումը կիրականացվի Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության 7 Երեւանում «Մոսկվայի տան» ուժերով»,-հավելել է Դաշնության խորհրդի փոխխոսնակը: