Ռուսաստանն այս տարածաշրջանում ունի պատմական դերակատարում. Միրզոյան-Լավրով հանդիպում

19 Մայիսի 2023, 14:17

Քաղաքականություն

«Երեք երկրների ղեկավարների ստորագրությամբ եռակողմ հայտարարությունների դերը չափազանց էական է և պետք է վճռորոշ նշանակություն ունենա բոլոր հարցերի հանգուցալուծման գործում»: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը իր՝ հայ պաշտոնակցի՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:

«Դա վերաբերում է և՛ խաղաղության պայմանագրին, և՛ կումունիկացիաների ապաշրջափակմանը, և՛ սահմանազատմանն ու դրան հաջորդող սահմանագծմանը:

Կարծում եմ, որ այս բոլոր ուղղություններով առաջընթացի ապահովումն առանցքային պայման է Հարավային Կովկասում կայուն իրավիճակ ստեղծելու համար:

Ռուսաստանն այս տարածաշրջանում ունի պատմական դերակատարում և ամենալուրջ շահերը, վստահ եմ ՝ մեր դաշնակիցները դա հասկանում են:

Ուստի ձգտելու ենք անել հնարավորինս, որպեսզի այսօրվա միջոցառումները լինեն օգտակար և հստակ արդյունքներ տան»,- ասել է Լավրովը:

Հիմա եթերում