Ռուսաստանն օգնում է և կշարունակի օգնել Հայաստանին տնտեսության ոլորտում. Պեսկով

26 Սեպտեմբերի 2023, 15:45

Քաղաքականություն

Մոսկվայի և Երևանի համագործակցությունը տնտեսական ոլորտում էական ներդրում ունի Հայաստանի զարգացման գործում և անհամեմատելի է Երևանի և Վաշինգտոնի համագործակցության մակարդակի համեմատ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իհարկե, ԱՄՆ-ն և Հայաստանն ինքնիշխան երկրներ են, նրանք ունեն իրենց ուղղությունները, որոնցով զարգացնում են փոխգործակցությունն ու երկխոսությունը։ Իսկ մենք զարգացնում ենք մեր ուղղություններով», — ասել Է Պեսկովը։

Խոսելով էներգետիկայի և այլ ոլորտների մասին՝ նա նշել է, որ «դժվար թե ինչ-որ բան համադրվի ինտեգրման այն խորության հետ, որն ունի Հայաստանը ռուսական տնտեսության հետ»։

«Դժվար թե ինչ-որ բան համադրվի հայկական տնտեսության անուղղակի սուբսիդավորման հետ։ Եկեք չմոռանանք, որ բավական են տարբեր բնական ռեսուրսների արտոնյալ մատակարարումները, չմոռանանք այն օգնությունը, որը ցուցաբերում է Ռուսաստանը։ Սա շատ էական ներդրում է Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման գործում։ Ռուսաստանը դա արել է և շարունակելու է անել», — նշել Է Պեսկովը։

«Այդ պատճառով, իհարկե, դժվար թե կարելի է համեմատել մեր փոխգործակցության մակարդակը, այդ փոխգործակցությանը մեր ներգրավվածությունը ամերիկացիների ներգրավվածության հետ», — ամփոփել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Փաշինյանին, որում ասվում է, որ Վաշինգտոնն ու Երևանը կշարունակեն ամրապնդել համագործակցությունը անվտանգության, ինչպես նաև «էներգետիկ դիվերսիֆիկացիայի, կայունության և անվտանգության» ոլորտներում:

Հիմա եթերում