Ռուսաստանն ու Հայաստանը մշտական կապի մեջ են. Պուտին

31 Օգոստոսի 2025, 17:50

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նշելով, որ Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների անդամները մշտական կապի մեջ են:

«Մեր գործընկերները մշտական կապի մեջ են։ Ինձ զեկուցում են կառավարության անդամները, նրանք հաճախ լինում են նաև Հայաստանում։ Ձեր կառավարության անդամներն էլ այցելում են Ռուսաստան։ Հիմա ամեն ինչի մասին կխոսենք», — ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահն ընդգծել է նաև, որ բազմաթիվ հարցեր են կուտակվել՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային բնույթի, որոնք անհրաժեշտ է քննարկել։

«Շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու և հնարավորություն ունենալու զրուցել այսօրվա և վաղվա միջոցառման շրջանակներում բանակցելու համար։ Վաղուց իրար չենք տեսել, բազմաթիվ հարցեր են կուտակվել՝ երկկողմ, տարածաշրջանային, միջազգային։ Հուսով եմ, որ այսօրվա մեր հանդիպումը Ձեզ հետ օգտակար և բովանդակալից կլինի», — հավելել է նա։