Ռուսաստանն ուրախ կլիներ «Ինտերվիդենիե»-ում տեսնել հայ կատարողներին. Լավրով
16 Սեպտեմբերի 2025, 14:20
Ռուսաստանն ուրախ կլիներ Հայաստանից կատարողներին տեսնել «Ինտերվիդենիե» երգի միջազգային մրցույթի մասնակիցների թվում, և նրանք այդ մասին գիտեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մրցույթի նախապատրաստմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հայ ընկերները շատ լավ գիտեին, որ մրցույթն անցկացվում է, և հարցը, թե ինչու մասնակիցների մեջ հայկական մշակույթի ներկայացուցիչ չկա, մեզ ուղղված չէ։ Մենք ուրախ կլինենք տեսնել բոլորին, այդ թվում, իհարկե, նաև մեր հայ ընկերներին», — ասել է նախարարը։