Ռուսաստանն ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Մարիա Զախարովա
17 Հունիսի 2025, 21:14
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Մոսկվան ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, որին տարօրինակ պատրվակներով սպառնում են ձերբակալել Երևանում»:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը կաջակցի, որպեսզի Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները պահպանվեն։