Ռուսաստանում անօրինական միգրանտները չեն կարողանա ամուսնանալ, բանկերից օգտվել, մեքենա վարել

19 Սեպտեմբերի 2024, 18:50

Քաղաքականություն

Ռուսաստանում ստեղծվում է երկրում ապօրինի գտնվող օտարերկրացիների ռեեստր։ Անօրինական միգրանտները, որոնց անունները կներառվեն այդ ռեեստրում, չեն կարողանա օգտվել բանկային ծառայություններից և մեքենա վարել։ Այս մասին հայտնել է ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը։

Բացի այդ, ըստ նրա, նման օտարերկրացիները չեն կարողանա ամուսնություն կնքել և լուծարել, գույք գրանցել, երեխաներին մանկապարտեզներում և դպրոցներում գրանցել։

Հունիսի կեսերին Պետդուման ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է վերահսկվող անձանց ռեգիստրի ստեղծում։ Հետագայում օրենքն ընդունել Է Դաշնության խորհուրդը, իսկ երկրի նախագահն էլ այն ստորագրել է։