Ռուսաստանում դեպի Հայաստան տուրերի ամրագրումների 57% աճ է գրանցվել

Ռուսաստանում դեպի Հայաստան տուրերի ամրագրումների 57% աճ է գրանցվել։ Նման տվյալներ է ներկայացրել Yandex Travel ծառայությունը։

Ինչպես հայտնում են ծառայության վերլուծաբանները, 2024 թվականին ռուսաստանցիները սկսել են ավելի ակտիվ պլանավորել արտասահմանյան ուղևորությունները։ Ամենից շատ հյուրանոցների ամրագրման պահանջարկն աճել է Ասիայի և Եվրոպայի երկրներում։

Այսպիսով, ամառային արձակուրդներին ռուսների համար ամենանախընտրելի հանգստի վայրերն են Հայաստանը (+57%), Վրաստանը (+263%), Ղազախստանը (+188%), Բելառուսը (+138%) և Աբխազիան (+127%)։

Հիմա եթերում