Ռուսաստանում էթնիկ խմբավորումներին վերջ կտրվի. Անդրեյ Պոպովը՝ Ադրբեջանի քաղաքացու ձերբակալության մասին

09 Սեպտեմբերի 2025, 21:40

Կարծիք | Քաղաքականություն

«Ալֆա» հակաահաբեկչական խմբի ասոցիացիայի անդամ, պահեստազորի փոխգնդապետ Անդրեյ Պոպովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ստավրոպոլի երկրամասում Կիևի հանձնարարությամբ ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով Ադրբեջանի քաղաքացու ձերբակալությունը:

«Արտաքին թշնամիների հետ լարվածության հետ մեկտեղ ակտիվանում են նաև ներքին հանցավոր, այդ թվում՝ էթնիկ խմբավորումները: Այդպես էր մեզ մոտ նաև 90-ականներին։ Որոշ առումով քրեական խմբավորումները, հատկապես էթնիկ խմբավորումները, հատուկ ռազմական գործողության հետ կապված իրավիճակը որպես հնարավորություն են ընկալել՝ ամրապնդելու իրենց դիրքերը: Եվ ես կասկածում եմ, որ նույնիսկ չեն ընկալել, այլ կատարել են արևմտյան հատուկ ծառայությունների հրամանը։ Եվ, մասնավորապես, այս էթնիկ հանցավոր գործունեության ակտիվացման առաջնագծում, իհարկե, Ադրբեջանի խմբավորումներն են։

Պետք է հասկանալ, որ Ադրբեջանն այստեղ լուրջ տնտեսական բազա ունի։ Իհարկե, ոչ բոլոր ադրբեջանցիներն են կապված հանցավոր գործունեության հետ, բայց շատերը ստիպված են կապված լինել դրա հետ։ Գոյություն ունի «տանիք» հասկացությունը, թեև այն կարող է անվանվել որպես օգնություն և այլն։ Պետք է հասկանալ, որ էթնիկ խմբավորումները, բոլորն առանց բացառության, կապված են այն երկրների հատուկ ծառայությունների հետ, որտեղից նրանք եկել են, որտեղից սերում են»,- ասել է Պոպովը։

Փորձագետի խոսքով՝ ամենամոտ ժամանակներս Ռուսաստանում այդ խմբավորումներին վերջ կտրվի։

«Հիմա կարգուկանոն կհաստատվի: Հրաման է տրվել խմբավորումների վերաբերյալ նյութերն ամբողջ ծավալով կուտակել և փաստաթղթավորել։ Քաղաքական կամքն ակնհայտ է, այն կա։ Եվ ես վստահ եմ, որ ամենամոտ ժամանակներս Ռուսաստանում էթնիկական խմբավորումներին վերջ կտրվի ամենախիստ և վճռական կերպով»,- եզրափակել է Պոպովը։

Հիմա եթերում