Ռուսաստանը եղբայրական հայ ժողովրդի վիշտը միշտ ընկալել է որպես սեփական վիշտ․ Զախարովա

24 Ապրիլի 2025, 13:47

Քաղաքականություն

Ռուսաստանն աշխարհի առաջին երկրներից մեկն է, որն օրենսդրական մակարդակով դատապարտել է Ցեղասպանությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այսօր 20-րդ դարի առաջին կեսի ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է։ Այս իրադարձությունների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը հայտնի է։ Այն հետևողական է և հիմնված է հումանիստական ավանդույթների վրա։ Արդեն 1915 թվականին ռուսական դիվանագիտության ղեկավար Սերգեյ Սազոնովի նախաձեռնությամբ միջազգային հանրության առաջատար մասնակիցները կատարվածը որակեցին որպես մարդկության դեմ հանցագործություն։ Ռուսաստանում եղբայրական հայ ժողովրդի վիշտը միշտ ընկալել են որպես սեփական վիշտ», — ասել է դիվանագետը։