Ռուսաստանում Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել են որպես սեփական ցավ և փորձանք. Մարիա Զախարովա

25 Ապրիլի 2024, 14:00

Քաղաքականություն

Ռուսաստանում Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել են որպես սեփական ցավ ու դժբախտություն։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս սգավոր օրը պատմական, հոգևոր և բարոյաքաղաքական հսկայական նշանակություն ունի Հայաստանի, Հանրապետության բարեկամ ժողովրդի, Ռուսաստանում բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար: Մենք այս ողբերգությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ ու դժբախտություն», — նշել է նա։

Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանն առաջիններից մեկն է հայտարարել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին, և որ ռուսական շատ քաղաքներում նախօրեին հիշատակի միջոցառումներ են անցկացվել:

Հիմա եթերում