Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնում նշվել է կենտրոնին կից Հայագիտական ամբիոնի ստեղծման 2-ամյակը
27 Դեկտեմբերի 2023, 19:00
Հայագիտության կետրոնի ստեղծման գաղափարը բանասիրական գիտությունների թեկնածու Աիդա Մարանջյանինն է, որ 2017թ-ից տեղափոխվել է Մոսկվա մշտական բնակության։
Աիդա Մարանջյանն Alpha News-ի հետ զրույցում նշում է, որ մտահղացումը եղել է ստեղծել նոր ձևաչափով կենտրոն, որտեղ դասախոսությունների և կազմակերպվող հանդիպումների մասնակիցները կարող են շփվել ավելի բարձր գրականություն հետ։
Հայագիտության կենտրոնի ստեղծման գաղափարը հավանություն է ստացել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան կողմից և հիմնվել մշակութային կենտրոնին կից։
Մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեի խոսքերով՝ Հայագիտության ամբիոնն իրենց կենտրոնի լավագույն ձեռքբերումն է։
Հայաստանի դեսպանատան մշակութային կենտրոնում հավաքվել էին Հայագիտական ամբիոնի ունկնդիրներն ու բարեկամները, որոնք կարևորում են հայապահպանությունը։