Ռուսաստանում հրապարակվել է այն խախտումների ցանկը, որոնց համար կարտաքսեն միգրանտներին
09 Հուլիսի 2024, 13:37
Ռուսաստանում հրապարակվել է այն խախտումների ցանկը, որոնց համար երկրից վտարելու են միգրանտներին: Այս մասին գրում Է «Sputnik Ближнее зарубежье»-ն:
Նշվում է, որ ՌԴ Պետդուման կաջակցի ՆԳՆ նախաձեռնած օրինագծին: Փաստաթուղթը կընդլայնի իրավախախտումների ցանկը, որոնց համար նախատեսվում է վտարում, հայտնել Է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
Դրանց թվում է՝
— ոստիկանության աշխատակցի կամ այլ ուժայինների օրինական կարգադրությանը չենթարկվելը,
— միգրացիոն հաշվառման ժամանակ կեղծ տեղեկություններ ներկայացնելը,
— մանր խուլիգանությունը,
— նացիստական կամ ծայրահեղական սիմվոլիզմի հրապարակային ցուցադրումը,
— սահմանված կանոնների խախտմամբ կամ դրա համար հատկացված տեղերում զենքից կրակելը,
— ահաբեկչության կամ ծայրահեղականության հրապարակային կոչերը, ահաբեկչության կամ ծայրահեղականության արդարացումը:
Այդ հոդվածներով կապահովվի օպերատիվ վտարում առանց դատարանի որոշման։
«Միգրացիոն օրենքների կատարելագործումը Պետդումայի համար առաջնային նշանակություն ունի և կանցկացվի ամենակարճ ժամկետներում»,- հավելել է Վոլոդինը: