Ռուսաստանում մարտի 1-ից կփոխվեն ավիաթռիչքների կանոնները

20 Հունվարի 2026, 23:30

Քաղաքականություն

2026 թվականի մարտի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ կմտնեն ավիափոխադրումների նոր կանոնները։ Ավիաընկերությունները պարտավոր կլինեն ուղևորներին նախապես տեղեկացնել թռիչքի բոլոր պայմանների, տոմսերի փոփոխման կարգի, փոխադրումից հրաժարվելու հնարավորությունների և գումարի վերադարձի ընթացակարգի մասին։

Մինչև 12 տարեկան երեխաների և նրանց ուղեկցող մեծահասակների համար նախատեսվում է ինքնաթիռում հարևան նստատեղերի անվճար տրամադրում՝ անկախ սակագնից և թռիչքի ծանրաբեռնվածությունից։

Առաջին անգամ սահմանվում է ուշացման հստակ չափանիշ․ եթե թռիչքը հետաձգվում է նշված ժամից ավելի քան 30 րոպե, ուղևորն իրավունք ունի հրաժարվել թռիչքից և ստանալ ամբողջական փոխհատուցում։ Մանրամասն կարգավորվում են նաև երկար սպասման դեպքում սննդի, ջրի տրամադրման և հյուրանոցում տեղավորման կանոնները։

Բացի այդ, սահմանվում է «արտոնյալ պատուհան»․ ուշանալու դեպքում ուղևորը թռիչքից հետո երկու ժամվա ընթացքում կարող է տեղեկացնել ավիաընկերությանը և պահպանել ամրագրումը հաջորդ թռիչքների համար, եթե դրանց մեկնարկին մնում է ավելի քան մեկ օր։