Ռուսաստանում մեկնարկել է Թուրքիայի ընտրությունների երկրորդ փուլի վաղաժամ քվեարկությունը

21 Մայիսի 2023, 13:15

Քաղաքականություն

Թուրքիայում համապետական ընտրությունների երկրորդ փուլի վաղաժամ քվեարկությունը սկսվել է շաբաթ օրը Մոսկվայում հանրապետության դեսպանատանը, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։

Ընտրատեղամասը բաց է լինելու երեք օր՝ շաբաթից երկուշաբթի, առավոտյան 8-ից 22։00-ը։

Բացի Մոսկվայից, Ռուսաստանում բնակվող Թուրքիայի քաղաքացիները կկարողանան քվեարկել Սանկտ Պետերբուրգում, Կազանում և Նովոռոսիյսկում գտնվող գլխավոր հյուպատոսություններում։

«Քվեարկության ավարտից հետո բոլոր քվեաթերթիկները հաշվելու համար կուղարկվեն Թուրքիա»,- լրագրողներին ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Մեհմեդ Սամսարը։

Ինքը առաջիններից էր, ով քվեարկել է շաբաթ օրը կնոջ հետ միասին։

«Հուսով եմ, որ մեր բոլոր համաքաղաքացիները նույնպես կմիանան քվեարկության գործընթացին»,- ասել է դեսպանը։

Թուրքիայում համընդհանուր ընտրությունների երկրորդ փուլի վաղաժամ քվեարկությունն ընթանում է աշխարհի 77 երկրներում։

Թուրքական կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ արտասահմանում գրանցված է 3 մլն 416 հազար 98 ընտրող։

Հիմա եթերում