Ռուսաստանում միգրանտ երեխաները առանց ռուսերենի իմացության չեն կարողանա դպրոց ընդունվել

11 Դեկտեմբերի 2024, 17:19

Կրթություն

Ռուսաստանի Դաշնության Պետդուման օրենք է ընդունել, որով արգելվում է ռուսական դպրոցներ ընդունել այն միգրանտ երեխաներին, որոնք չեն տիրապետում այդ երկրի լեզվին:

Ըստ նախծագծի՝ օտարերկրյա քաղաքացիները կընդունվեն հիմնական հանրակրթական դպրոցներ՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում նրանց գտնվելու օրինականությունը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ։ Միևնույն ժամանակ, դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ կլինի հաջողությամբ հանձնել ռուսաց լեզվի իմացության թեստ:

Թեստավորումը կիրականացվի անվճար։ Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի ապրիլի 1-ից։