ՌԴ-ում միգրանտների երեխաները դպրոց ընդունվելու համար պետք է ճիշտ պատասխանեն թեստի հարցերի 90%-ին

02 Ապրիլի 2025, 14:37

Կրթություն

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ թեստավորման նոր կարգի համաձայն՝ միգրանտների երեխաները ՌԴ-ում դպրոց ընդունվելու համար պետք է ճիշտ պատասխանեն ռուսաց լեզվի թեստի հարցերի 90%-ին:

Նշվել է նաև, որ ապրիլի 1-ից ռուսական դպրոցները դադարեցրել են օտարերկրացիների երեխաների ընդունելությունը, որոնք չեն հաստատել իրենց ռուսերենի իմացությունը։

Վոլոդինը հիշեցրել է, որ ՌԴ կրթության և գիտության վերահսկողության դաշնային ծառայության նախնական առաջարկին, որ աշխատանքի 30%-ը բավարար է ռուսաց լեզվի թեստը հաջող հանձնելու համար, պատգամավորները չեն համաձայնել, ուստի այն վերանայվել է։

Ռուսաց լեզվի թեստավորման նյութերը՝ ներառյալ բանավոր մասը, մշակվել են ուսուցման յուրաքանչյուր փուլի համար:

Ընդունելության համար՝
-1-ին դասարանում անհրաժեշտ է ճիշտ պատասխանել 10 առաջադրանքից 9-ին,
-2-5-րդ դասարաններում՝ 20 առաջադրանքից 18-ին,
-6-9-րդ դասարաններում՝ 22 առաջադրանքից 20-ին,
-10-11-րդ դասարաններում՝24 առաջադրանքից 22-ին։