Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակը կարգավորելու ժամկետը երկարաձգվել է
01 Մայիսի 2025, 12:13
Հրամանագրի ժամկետը, որը հնարավորություն է տալիս օտարերկրյա քաղաքացիներին կարգավորել իրենց իրավական կարգավիճակը Ռուսաստանում, երկարաձգվել է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը:
Վերջին երկու ամիսների ընթացքում Ռուսաստանի ՆԳՆ-ն արձանագրել է երկրում իրենց գտնվելը օրինականացնել ցանկացողների զգալի աճ, ինչից ելնելով էլ հրամանագրի ժամկետը երկարաձգվել է:
Այն օտարերկրացիների նկատմամբ, որոնք սահմանված ժամկետում չեն կարգավորի իրենց իրավական կարգավիճակը, կկիրառվեն միջոցներ՝ կապված ապագայում արտաքսման և Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելքի հետ: