Ռուսաստանում սահմանել են ֆիզիկոս Հովհաննիսյանի անվան միջազգային գիտական մրցանակ

01 Նոյեմբերի 2023, 18:30

Կրթություն

Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը (ՄՀՄԻ) սահմանել է նոր Oganesson գիտական մրցանակ: Միջազգային մրցանակն անվանակոչվել է հայ ականավոր գիտնական-ֆիզիկոս, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի անունով:

Այն կհանձնվի ֆիզիկոսներին, քիմիկոսներին, կենսաբաններին, մաթեմատիկոսներին եւ գիտության հանրահռչակողներին: Այս մասին գրում է «Россия – страна достижений» կայքը։

Մրցանակը կշնորհվի զարգացման գործում ունեցած ավանդի և բնական գիտություններում տեսական և փորձարարական ակնառու նվաճումների, ինչպես նաև գիտության հանրահռչակման գործում ունեցած անձնական ավանդի համար:

Մրցանակի առաջին դափնեկիրներն են Անա Մարիա Կրամիսը (Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր), Միխայիլ Շվիդկոյը, Վալերիա Պերշինան, Վասիլի Սեմինը: