Ռուսաստանը ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովի
13 Դեկտեմբերի 2023, 18:34
Ռուսաստանի Դաշնությունը ԱՊՀ բոլոր ղեկավարներին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովի հրավերներ է ուղարկել։ Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում, իսկ Կրեմլն այժմ սպասում է օտարերկրյա առաջնորդների արձագանքին։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա խոսել է ստեղծված իրավիճակի մասին՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր այցի մասին հարցին։
«Մենք սպասում ենք արձագանքի այս հրավերներին։ Ավանդաբար հրավերներ են ուղարկվում ԱՊՀ պետությունների բոլոր ղեկավարներին»,- ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։