Ռուսաստանը Արցախ մարդասիրական օգնություն է ուղարկել Ակնայով

09 Սեպտեմբերի 2023, 17:04

Քաղաքականություն

Ռուսաստանը Արցախ մարդասիրական օգնություն է ուղարկել Ակնա քաղաքով անցնող երթուղով:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ռուսական Կարմիր Խաչի մարդասիրական բեռը հատել է ռուս-ադրբեջանական սահմանը ժամը 13:30-ի սահմաններում:

«Ներկայումս բեռը շարժվում է Սամուր-Բաքու, Բաքու-Բարդա երթուղով, այնուհետև դեպի Ակնա և Ասկերան», — նշված է հաղորդագրության մեջ։