Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը կրկնի Ուկրաինայի ճակատագիրը․ Պեսկով

24 Հուլիսի 2024, 21:04

Քաղաքականություն

Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը կրկնի Ուկրաինայի ճակատագիրը։ Այս մասին ասել է Դմիտրի Պեսկովը.

«Հայաստանը մեզ համար ինքնիշխան երկիր է, եղբայրական երկիր, մեր հույսը Հայաստանի քաղաքական իմաստությունն է։ Մենք պարզապես չենք ուզում, որ նրանք ընտրեն այլընտրանքի բացակայությունը, որը ժամանակին ընտրել էր Կիևը։ Մենք տրամադրված ենք շարունակել մեր ջերմ հարաբերությունները և զարգացնել դրանք։ Մենք համատեղ շատ ծրագրեր ունենք», — նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Հիմա եթերում