Ռուսաստանը չի լսել Երևանի անհամաձայնությունը Հարավային Կովկասից իրեն հեռացնելու Արևմուտքի պահանջին. Լավրով
18 Հունվարի 2024, 17:12
Մոսկվան Երևանից առարկություններ չի լսել Հարավային Կովկասից ՌԴ-ին հեռացնելու անհրաժեշտության մասին Արևմուտքի հայտարարությունների դեմ: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այն, որ Արևմուտքը հրապարակավ հայտարարում է Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու անհրաժեշտության մասին, դա բոլորին է հայտնի։ Ինչ-որ առարկություններ Երևանից չենք լսել», — ասել է նա։
Չնայած դրան՝ Լավրովը վստահեցնում է՝ Ռուսաստանում բաց են հայ գործընկերների հետ երկխոսության համար։ «Մենք կապի մեջ ենք և միշտ բաց ենք երկխոսության համար», — ընդգծել է նա: