Ռուսաստանը դադարեցնում է ԵԽԽՎ անդամակցությունը

03 Հուլիսի 2024, 15:49

Քաղաքականություն

Դաշնության խորհուրդը չորեքշաբթի օրը կայացած նիստում ընդունել է Ռուսաստանի խորհրդարանի հայտարարության սենատորական մասը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում ՌԴ պատվիրակության մասնակցությունը դադարեցնելու մասին, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին:

«ՌԴ սենատորները և Պետդումայի պատգամավորները հիմնավորված և օրինաչափ են համարում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Ռուսաստանի պատվիրակության մասնակցության դադարեցումը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից մուծումների վճարումը ԵԱՀԿ ԽՎ-ում:

Մասնակցության կասեցման ընթացքում Վեհաժողովի կանոնակարգում փոփոխություններ կատարելու ցանկացած գործողություն, որն ուղղված է վնասելու ռուսական պատվիրակությանը, իրավաբանորեն անվավեր կհամարվեն»,- ասված է ՌԴ խորհրդարանի երկու պալատների հայտարարության մեջ։