Ռուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ. Պուտին

25 Մայիսի 2023, 22:17

Քաղաքականություն

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի ու Հայաստանի առաջնորդների հանդիպումը։ Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ սահմանապահներն ու մաքսային մարմինները պատրաստ են ապահովել Հայաստանի տարածքով ադրբեջանական մեքենաների տեղափոխումը։

Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ, ինչն արտացոլված է Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ համաձայնագրերում։

«Մենք երբեք չենք փոխել մեր դիրքորոշումը», — ասել է ՌԴ ղեկավարը։

Հիշեցնենք, որ Պուտին-Փաշինյան հանդիպմանը նախորդել էր Պուտին-Ալիև հանդիպումը։