Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ. Զախարովա
07 Փետրվարի 2024, 19:37
Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, Մոսկվան ակնկալում է, որ Երևանը դա հաշվի կառնի։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և Մոսկվան ակնկալում է, որ Երևանը դա հաշվի կառնի ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում», — ասել է Զախարովան:
Զախարովան պատասխանել է նաև այն հարցին, թե Լեռնային Ղարաբաղում Հայրենական մեծ պատերազմի հերոսների և մասնակիցների հուշարձանների պարբերաբար ոչնչացման վերաբերյալ ՌԴ-ն ինչ դիրքորոշում ունի։
«Եթե այդ մասին նյութեր ունեք, փոխանցեք ինձ, ես դրանք անպայման կմեկնաբանեմ»,- պատասխանել է Զախարովան։