Ռուսաստանը ֆինանսավորել է Հայաստանում դպրոցական սննդի զարգացմանն ուղղված ծրագրի չորս փուլ
13 Օգոստոսի 2025, 20:30
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ներկայացրել է Հայաստանում դպրոցական սննդի ծրագրի իրականացմանը նվիրված թեմատիկ ուսումնասիրություն: Փաստաթուղթն ընդգծում է Ռուսաստանի Դաշնության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Հայաստանի կառավարության միջև հաջող փոխգործակցությունը, որն առանցքային գործոն է դարձել նշանակալի արդյունքների հասնելու համար:
2010-2024 թվականներին Ռուսաստանը ֆինանսավորել է Հայաստանում դպրոցական սննդի զարգացմանն ուղղված ծրագրի չորս փուլ՝ հատկացնելով ավելի քան 43 մլն ԱՄՆ դոլար: Ավելի քան 102 հազար հայ դպրոցականներ ապահովվել են լիարժեք սննդով, ստեղծվել են նոր աշխատատեղեր և կազմակերպվել են վերապատրաստման ծրագրեր դպրոցի անձնակազմի համար, արդիականացվել են ուսումնական հաստատություններում խոհանոցներն ու ճաշարանները, ստեղծվել է տեղական արտադրողներից մթերքի գնման համակարգ, մշակվել և հաստատվել են դպրոցական սննդի ոլորտում ազգային մարտավարական փաստաթղթեր:
Այս միջոցառումները նպաստել են դպրոցների հաճախելիության նկատելի աճին և աշակերտների ակադեմիական առաջադիմության բարելավմանը: Մեկնարկել է ծրագրի հինգերորդ փուլը, որը նախատեսված է 2025 — 2030թթ. համար: Դրա նպատակն է կայուն դպրոցական սննդի համակարգի զարգացումը: Ռուսաստանը ծրագրում է ՄԱԿ-ի ՊՀԾ հիմնադրամում ներդնել ավելի քան 25 մլն ԱՄՆ դոլար՝ այդ ուղղությանն աջակցելու համար։