Ռուսաստանը հաստատակամ է շարունակելու և զարգացնելու Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը․ ՌԴ դեսպանատուն
29 Օգոստոսի 2024, 13:20
Ռուսական կողմը հաստատակամ է շարունակելու և զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը 1997 թվականի պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա։ Այս մասին ասվում է Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
Փաստաթուղթը սահմանել է քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում համակողմանի համագործակցության սկզբունքները:
Երկրները պարտավորվել են փոխգործակցել Անդրկովկասյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում կայունության և անվտանգության բարձրացման գործում։