Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում տնտեսական լծակներ չի օգտագործում. Դմիտրի Տրենին
11 Հունիսի 2024, 00:42
Alpha News-ի ուղիղ եթերում ռուս քաղաքագետ, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ռազմական տնտեսագիտության և ռազմավարության ինստիտուտի պրոֆեսոր և գիտական ղեկավար Դմիտրի Տրենինը հույս է հայտնել, որ գործը չի հասնի նրան, որ Ռուսաստանը սկսի Հայաստանի հետ տնտեսական կապերն օգտագործել որպես ճնշման գործիք։
«Անկեղծորեն պետք է ասել, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների ւ ընդլայնումն անշուշտ ծառայում է Ռուսաստանի շահերին։ Այսինքն՝ այն, ինչ արվում է, բարեգործություն չէ, դա երկու երկրների հարաբերությունների լիովին պրագմատիկ զարգացում է։ Այժմ Հայաստանը Ռուսաստանի համար ավելի մեծ տնտեսական նշանակություն ունի, քան նախկինում։ Դուք խոսեցիք Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածության մասին, բայց ես դա մի փոքր այլ կերպ կանվանեի։
Կախվածություն բառը ենթադրում է, որ դուք գործիքավորում եք այդ կախվածությունը, այսինքն՝ այն օգտագործում եք ձեր որոշ քաղաքական շահերը առաջ մղելու համար: Սակայն, Ռուսաստանը դա չի անում։ Սա կարող է զարմանալի թվալ, քանի որ միջազգային հարաբերություններում սովորաբար այդպես չէ, բայց տարբեր պատճառներով Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում տնտեսական լծակներ չի օգտագործում։ Նա իսկապես մեծ ներուժ ունի դրա համար, բայց նախընտրում է պահպանել այս հարաբերությունները։
Խոսելով այն մասին, որ տնտեսական և քաղաքական շահերը կարող են տարամիտվել,նա նշեց, դրանք կարող են տարամիտվել միայն մինչև որոշակի կետ, իսկ դրանից հետո քչերին է հաջողվում շպագատ նստել։ Եվ այստեղ, ես կարծում եմ, որ Հայաստանի համար ռիսկեր կան, և դրանք լուրջ են։ Որոշակի պայմաններում այն դիվիդենտները, որ բերում է Հայաստանին Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ակտիվացումը, կարող են նվազել կամ զրոյանալ։ Հուսով եմ, որ մենք չենք հասնի այդ կետին։
Հուսով եմ, որ Հայաստանի ղեկավարությունն այս հարցում բավականին պրագմատիկ է, և նրանք չեն ցանկանում, և ամեն դեպքում չպետք է ցանկանան կրակել իրենց ոտքին։ Շատ սխալ է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների ներկայիս զարգացումը վտանգել։ Այո, կան որոշ գործողություններ, ինչ-որ խորհրդանշական ժեստեր կամ գործնական քայլեր, որոնք գրավում են Ռուսաստանի ուշադրությունը, և նրանք սկսում են հարցեր տալ, որոնք այնքան էլ հաճելի չեն Հայաստանին։ Ուստի հուսով եմ, որ բանը չի հասնի նրան, որ Ռուսաստանը սկսի Հայաստանի հետ տնտեսական կապերն օգտագործել որպես ճնշման գործիք»,- նկատել է քաղաքագետը։