Ոչ բարեկամական պահվածքի հերթական դրսևորում. Զախարովան՝ «Զվարթնոց»-ից ՌԴ սահմանապահ զnրքերի դուրսբերման մասին

28 Փետրվարի 2024, 16:12

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից, Մոսկվայի կողմից դիտարկվում է որպես պաշտոնական Երևանի ոչ բարեկամական պահվածքի հերթական դրսևորում: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այդքան էլ պարզ չէ՝ որքանով է ԱԺ խոսնակը պատասխանատու իր բարձրացրած թեմայի համար: Մենք ՀՀ իշխանություններից որևէ հարցում չենք ստացել այս հարցով: Մենք հասկանում ենք, որ «Զվարթնոց»-ի հետ կապված պատմությունը բխում է ռուսաստանցի Դմիտրի Սետրակովի շուրջ ավելի վաղ արված զրպարտություններից: Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից ոչ մի անօրինական գործողություններ չեն կատարվել: Մենք միշտ հարգում ենք ինքնիշխան պետությունների ազգային օրենսդրությունը»,- ասել է Մարիա Զախարովան։

Հիմա եթերում