ՌԴ-ից ցորենով բեռնված ևս 132 վագոն Ադրբեջանի տարածքով կուղարկվի Հայաստան
06 Նոյեմբերի 2025, 10:48
Ռուսաստանը մինչև 2026 թվականի հունվարի վերջը ցորենով բեռնված ևս 132 վագոն կուղարկի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Այս մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։
ՌԴ-ն Ադրբեջանի տարածքով հացահատիկի առաջին խմբաքանակն արդեն մատակարարել է Հայաստան։
«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կազմակերպել է Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայանից ավելի քան 1000 տոննա ցորենի առաքումը Հայաստան: 15 մեքենա անցել է Ադրբեջանի տարածքով և արդեն հատել Վրաստանի և Հայաստանի սահմանը, այնուհետև ապրանքը կտեղափոխվի «Հարավկովկասյան երկաթուղու» Դալարիկ կայարան, հայտնել է Տրանսպորտի նախարարությունը:
Ըստ հաղորդագրության՝ մինչև 2026 թվականի հունվարի վերջ այդ երթուղով նախատեսվում է ուղարկել ևս 132 ցորենով լի վագոն։
«Մշակվում են նաև այլ կատեգորիաների բեռների մատակարարումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։