Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում. Պեսկով
13 Փետրվարի 2024, 14:34
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում, քանի որ շփման գծից տագնապալի լուրեր են ստացվում։
«Անշուշտ, դրանք մտահոգիչ լուրեր են, որոնք գալիս են շփման գծից, երկու կողմերին էլ զսպվածության կոչ ենք անում, որպեսզի ամեն կերպ խուսափեն այլ գործողություններից, որոնք մյուս կողմը կարող է համարել սադրիչ։ Մենք շատ ուշադիր կհետևենք», — ասել Է Պեսկովը լրագրողներին։
Նրա գնահատմամբ՝ նման միջադեպերն առնվազն չեն նպաստում խաղաղ գործընթացի առաջմղմանը և խաղաղ պայմանագրի ստորագրման պահին մոտենալուն:
«Բայց մենք հույս ունենք, որ այդ գործընթացն իր շարունակությունը կստանա», — ընդգծել է նա: