ՌԴ-ն ՀՀ-ի հետ հարաբերությունները կառուցում է ինքնիշխան հավասարության սկզբունքների վրա․ Զախարովա
18 Սեպտեմբերի 2025, 19:30
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է ելնել Հայաստանի հետ խորը և միավորող կապերից՝ հիմնված ընդհանուր արժեքների և շահերի վրա, հատկապես ժամանակակից մարտահրավերների պայմաններում:
«Մենք մինչ օրս ելնում ենք Հայաստանի հետ միավորող՝ այդ թվում նաև ժամանակակից մարտահրավերների պայմաններում, ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված խորքային կապերից», – ասել է Զախարովան:
Մեկնաբանելով հայկական մամուլի հրապարակումները Երևանի ինքնուրույն որոշումների իբրև անտեսման մասին՝ Զախարովան ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները պետք է դիտարկել ոչ միայն որպես գործընկերություն, այլ որպես լիարժեք դաշնակցություն: