Ռուսաստանը կգնահատի Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները պաշտոնական հայտարարություններից հետո. Պեսկով

05 Ապրիլի 2024, 14:20

Քաղաքականություն

Ռուսաստանը կկարողանա գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի բանակցությունների արդյունքները միայն այն բանից հետո, երբ Երևանից պաշտոնական հայտարարություններ հայտնվեն այս հարցի վերաբերյալ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք դեռ չգիտենք այս հանդիպման ամբողջական օրակարգը, թեև կան որոշակի մեսիջներ: Դե, սպասենք որոշ հայտարարությունների»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան կցանկանար իմանալ հայկական կողմի հայտարարած օրակարգի՝ եվրաատլանտյան ինտեգրման խորացման մանրամասները:

«Մենք չենք տեսել կամ լսել, թե ինչ նկատի ունի կողմերից մեկը՝ Հայաստանը՝ հայտարարելով եվրատլանտյան ինտեգրման թեմայի քննարկման մասին, առայժմ մենք ելնում ենք դրանից», — հավելել է Պեսկովը։

Հիմա եթերում