Ռուսաստանը կօգնի Արցախում խաղաղ կյանքի հաստատմանը. Լավրով

24 Սեպտեմբերի 2023, 12:14

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս խաղաղապահներն ամեն կերպ կնպաստեն Արցախում խաղաղ կյանքի հաստատմանը, այնտեղ վստահության ամրապնդմանը։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ իր ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները միմյանց միջև կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի, դրա կարգավորման, վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորակազմն ամեն կերպ կնպաստի դրան», — ասել է Լավրովը։

Նա խոսել է Արցախում խաղաղապահների թվի մասին։ Լավրովի խոսքով՝ Արցախում ՌԴ խաղաղապահների թիվը որոշվում է՝ ելնելով երկրի վրա տիրող իրավիճակից, նրանք օգնում են կարգավորել Արցախի երկխոսությունը Բաքվի հետ:

«Մեր խաղաղապահներն այժմ օգնում են Արցախի ներկայացուցիչների և ադրբեջանցի պաշտոնյաների միջև շփումներին։ Մեր խաղաղապահներն այնտեղ ներկա են՝ ելնելով այն հանգամանքից, որ նրանց դերը կարևոր է վստահության ամրապնդման համար, որպեսզի արցախցիները հատկապես առաջին շրջանում իրենց ապահով զգան», — նշել է նա։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթն անցկացվում է Նյու Յորքում սեպտեմբերի 19-26-ը: