Ռուսաստանը մտադիր չԷ դադարեցնել առաքելությունը Ղարաբաղում. Կրեմլ

05 Սեպտեմբերի 2023, 13:40

Կարծիք | Քաղաքականություն

Ռուսաստանը շարունակում է կատարել Ղարաբաղում անվտանգության երաշխավորի դերը եւ չի պատրաստվում դադարեցնել իր առաքելությունը: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Փաշինյանը հարցազրույց էր տվել իտալական La Repubblica թերթին, որում, մասնավորապես, հայտարարել էր, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում իրենց վրա դրված առաքելությունը Լեռնային Ղարաբաղում, և որ Ռուսաստանն, իբր, ինքն է հեռանում տարածաշրջանից:

«Ռուսաստանը հետևողականորեն շարունակում է, շատ կարևոր դեր խաղալ այս տարածաշրջանում իրադրության կայունացման և ապաէսկալացիայի գործում։ Եվ մենք կշարունակենք խաղալ այդ դերը: Ոչ մի տեղից Ռուսաստանը չի՛ հեռանում և չի՛ պատրաստվում հեռանալ», — «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ ասել Է Պեսկովը։

Նա նշել է, որ տվյալ դեպքում շատ կարևոր է այդ տարածաշրջանի բոլոր պետությունների հավատարմությունը երկու տարի առաջ կնքված եռակողմ պայմանավորվածություններին:

«Հենց այդ պայմանավորվածությունների դրույթներին հետևելն է հաջողության գրավականը։ Անշուշտ, դրանից հետո տեղի ունեցան նոր իրադարձություններ, որոնք մի փոքր փոխեցին իրավիճակը։ Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը պատրաստվում է ինչ-որ կերպ դադարեցնել իր գործունեությունը։ Ռուսաստանը շարունակում է անվտանգության երաշխավորի դեր խաղալ», — հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նաեւ հորդորել է չմոռանալ, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, որոնց մեծ մասը հայրենասեր քաղաքացիներ են, որոնք մեծ ներդրում են ունենում երկրի զարգացման գորրծում:

Հիմա եթերում