Ռուսաստանը փաստացի աջակցում է Փաշինյանի հայտարարած «Խաղաղության խաչմերուկ»-ի կառուցմանը. Օվերչուկ
15 Դեկտեմբերի 2023, 16:11
Ռուսաստանը փաստացի աջակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Խաղաղության խաչմերուկ»-ի կառուցմանը, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցով ֆինանսավորվում է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի չորրորդ փուլի կառուցումը: Երևանում կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Այս գծով աջակցության ծավալը 150 մլն դոլար է: Նաև ներկայում հիմնադրամի կոլեգիալ մարմինների համաձայնեցմանն է ներկայացված Քաջարանում թունելի կառուցմանն աջակցելու որոշումը. այստեղ աջակցության ծավալը կլինի 200 մլն դոլար: Հայաստանում հիմնադրամի ներդրումների ամբողջ պորտֆելը 10 ծրագրով գնահատվում է 533 մլն դոլար, ևս 300 մլն դոլարի նախագծեր ներկայացված են հաստատման», — նշել է Օվերչուկը: