Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար․ Զախարովա

24 Հուլիսի 2024, 12:58

Քաղաքականություն

Ռուսական կողմը պատրաստ է Բաքվի և Երևանի ներկայացուցիչներին բանակցությունների հարթակ տրամադրել՝ նրանց համար ստեղծելով առավելագույն հարմարավետ պայմանները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Մոսկվան բազմիցս ընդունել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների փուլերը։ Մենք պատրաստ ենք, մենք միշտ դա ընդգծել ենք։ Մենք երաշխավորում ենք երկու պատվիրակությունների աշխատանքի համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումն իրենց նախընտրած երկկողմ ձևաչափով»,- նշել է դիվանագետը։

Հիմա եթերում