Ռուսաստանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ. ՌԴ ԱԳՆ

15 Սեպտեմբերի 2023, 15:45

Քաղաքականություն

Ռուսական կողմը պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության՝ մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Երբ նրանց հետ որոշենք մեր հաջորդ միջոցառումների մասին, անպայման կտեղեկացնենք լրագրողներին»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ, ասել է Գալուզինը` ի պատասխան այն հարցի, թե ե՞րբ է սպասվում է ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը։