Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել Հայաստանի հնարավոր մտահոգությունները․ Զախարովա

10 Նոյեմբերի 2025, 21:48

Քաղաքականություն

Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել Հայաստանի հնարավոր մտահոգությունները երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա մեկնաբանել է Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» մասին մեղադրանքները․ «Չենք կարող չնշել, որ Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» մասին հայտարարությունները հնչում են մեր երկրի հետ կապերի զարգացման կողմնակիցների հետապնդումների ֆոնին։ Կարծես թե վերջին տարիներին այլ երկրներում, օրինակ՝ Մոլդովայում փորձարկված սխեմայով»։

Հիմա եթերում