Ռուսաստանը քրեականացնում է խորհրդային ժողովրդի ցեղասպանության ժխտումը
09 Ապրիլի 2026, 23:40
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը սահմանում է քրեական պատասխանատվություն խորհրդային ժողովրդի ցեղասպանությունը ժխտելու կամ արդարացնելու համար, ինչպես նաև զոհերի հիշատակը վիրավորելու և նրանց գերեզմանները պղծելու համար։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական պորտալում։
Օրենքի համաձայն՝ ցեղասպանության զոհերի գերեզմանների և հուշարձանների ոչնչացման, վնասման կամ պղծման համար, անկախ այն բանից՝ դրանք գտնվում են Ռուսաստանում, թե դրա սահմաններից դուրս, նախատեսվում է մինչև հինգ տարի ազատազրկում։
Բացի այդ, խորհրդային ժողովրդի ցեղասպանության փաստի ժխտման կամ դրա արդարացման, ինչպես նաև զոհերի հիշատակը վիրավորելու համար սահմանվում է քրեական պատասխանատվություն՝ մինչև երեք տարի ազատազրկմամբ։