Ռուսաստանը շահագրգռված է աշխատանքային միգրանտների ներհոսքով. Լավրով
29 Հունիսի 2025, 12:46
Ռուսաստանը շահագրգռված է աշխատանքային միգրանտների ներհոսքով, սակայն նրանք պետք է պահպանեն կացության կանոնները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ հանդիպումից հետո:
«Մենք կարևոր նշանակություն ենք տալիս մեր երկրում գտնվող օտարերկրյա քաղաքացիների կողմից կացության կանոնների պահպանմանը և նրանց կողմից իրենց իրավական դրության ժամանակին կարգավորմանը՝ հաշվի առնելով համապատասխան նորմերը, որոնք գոյություն ունեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, եւ հաշվի առնելով այդ թեմայի ներքին կարգավորումը Ռուսաստանի Դաշնության նախագահի այս տարվա հունվարի վերջին հրամանագրով։ Մենք շահագրգռված ենք աշխատանքային միգրանտների ներհոսքով»,-հավաստիացրել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։