Ռուսաստանը շնորհակալ է Հայաստանին նացիզմի փառաբանման դեմ պայքարի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը համահեղինակելու համար

19 Նոյեմբերի 2025, 17:10

Քաղաքականություն

Ռուսաստանը շնորհակալ է Հայաստանին նացիզմի փառաբանման դեմ պայքարի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը համահեղինակելու համար։

«Այս փաստաթղթին Հայաստանի աջակցությունը հատկապես արժեքավոր է գերմանական նացիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի լույսի ներքո։ Երևանի դիրքորոշումը հայ ժողովրդի հերոս որդիների և դուստրերի երախտապարտ հիշատակի ևս մեկ հաստատում է, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքը և ամբողջ մարդկությունը «ժանտախտից» փրկելու համար»,–ասված է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ։

44 երկիր համահեղինակել է փաստաթուղթը, և 114-ը քվեարկել է դրա ընդունման օգտին։

Հիմա եթերում