Ռուսաստանը Ղարաբաղի հարցով ամենաճիշտ խաղաղապահն է. չինագետ Սերգեյ Սանակոև
17 Օգոստոսի 2023, 19:15
Alpha News-ի հետ զրույցում ռուս-չինական վերլուծական կենտրոնի նախագահ Սերգեյ Սանակոևը նշել է, որ «Անդրերկրայինը» (նկատի ունի Չինաստանը) Ռուսաստանին համարում է Լեռնային Ղարաբաղի հարցում ամենաճիշտ խաղաղապահը:
«Ես կսկսեմ կոնցեպտուալ արտահայտությունից, որը նախագահ Սի Ծինպինն ասել էր դեռ տարեսկզբին, եւ այժմ այն դարձել է թեւավոր արտահայտություն՝ «Չինաստանը պատմության ճիշտ կողմում է»։ Եվ դա ամենակարևորն է, ինչն այսօր սահմանում է չինական դիվանագիտությունը, հատկապես, խաղաղապահության այն հատվածում, որը նրանք արդեն ցուցադրում են ամբողջ աշխարհում:
Եվ այստեղ, իհարկե, նրանք հակադրվում են հենց մեկ կենտրոնի գերիշխանության արևմտյան քաղաքականությանը, որը պնդում է, որ արևմտյան քաղաքակրթությունը կարող է պայմաններ թելադրել մնացած բոլոր քաղաքակրթություններին, այդ թվում ՝ ինչ արժեքներով և ում հետ ընկերություն անել։ Ահա սա է Չինաստանի ամենագլխավոր դիմակայությունն աշխարհում այսօրվա համաշխարհային շախմատային տախտակի վրա՝ հենց Արևմուտքի հետ։
Ուստի, Չինաստանն ամենուր ընդգծում է, որ եթե խոսենք իրական խաղաղապահության մասին, ապա դա հաստատ Արևմուտքի դիրքորոշումը չէ, որը միշտ գործում է խորամանկությամբ և այնքան էլ հոգ չի տանում խաղաղապահության մասին։ Ի դեպ, նույն Ուկրաինայի օրինակով, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք ասում են, որ ժամանակն է նստել բանակցությունների սեղանի շուրջ, անմիջապես իրենց բոլոր ջանքերով Կիևում իրենց խամաճիկներին հեռացնում են իրական բանակցություններից։
Այդ իսկ պատճառով, Չինաստանը նշում է, որ եթե դուք իսկապես ցանկանում եք հասնել արդյունքների և խաղաղության, ապա պետք չէ հավատարիմ մնալ Արևմտյան օրակարգին։ Ահա, խնդրեմ, Ռուսաստանը՝ այս առումով ամենաճիշտ խաղաղապահը, որն արդեն գործնականում, նախ ցույց տվեց, որ կարող է լուծել Լեռնային Ղարաբաղի հարցերը։ Երկրորդ՝ մեր խաղաղապահ ուժերը գտնվում են տարածաշրջանում և, առնվազն, քիչ թե շատ վերահսկում են իրավիճակը։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ հեռանալ և փչացնել այդ օրակարգը։
Ահա թե ինչի մասին է հայտարարում Չինաստանը, փաստորեն, ոչ այնքան աշխարհին, որքան հակամարտության կոնկրետ երկու մասնակիցներին։ Ցանկանում եք իրական խաղաղություն՝ լսեք ձեր ընկեր և բարեկամ Ռուսաստանին, և ամեն ինչ ձեզ մոտ լավ կլինի», — ընդգծել է փորձագետը: