Ռուսերեն դասագրքերի փորձաքննությունն ավարտվել է, դրանք բաշխվել են ՀՀ դպրոցներին. նախարար
27 Դեկտեմբերի 2023, 15:15
ՀՀ հանրակրթական դպրոցներին տրամադրվելիք ռուսերեն դասագրքերի փորձաքննությունն ավարտվել է, գրքերը բաշխվել են դպրոցներին։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Փորձաքննությունն ունի շատ պարզ նպատակ. դպրոցներ մուտք գործող ցանկացած նյութ պետք է փորձաքննված լինի և դա ստանդարտ ընթացակարգ է»,–ասել է նա։
Նա ընդգծել է, որ քանի որ այս տարվանից նոր չափորոշիչ է ներդրվել ՀՀ դպրոցներում, այն դասագրքերը, որոնք ուղարկված էին ՌԴ–ից , պետք էր հասկանալ` արդյոք թեմաներով համապատասխանում են այդ չափորոշչին։